Այսօր մինչև 16։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
14.08.2024,
10:37
Այսօր մինչև ցերեկը 4–ը ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր մինչև ցերեկը 4–ը ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 14-ին ժամը 08:30-16:00-ն կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի Ավան-Առինջ 1 թաղամասի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։

