438.87
4.39
404.41
+1
Եղանակը Երևանում
Հայ

Արդշինբանկը ճանաչվել է Հայաստանի 2020թ. ամենահուսալի բանկը

09:27
25 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Աշխարհի ամենահուսալի բանկերի ամենամյա վարկանիշային աղյուսակում ամերիկյան հայտնի «Global Finance» ամսագիրը 2020 թվականին, չորրորդ տարին անընդմեջ, Արդշինբանկը ճանաչել է որպես Հայաստանի ամենահուսալի բանկը: Այս մասին հայտնում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը:

«Տարվա ամենահուսալի բանկ» տիտղոսը շնորհվում է բանկի գործունեության այնպիսի կարեւոր ցուցանիշների հիման վրա, ինչպիսիք են Moody's, Standard & Poor' s եւ Fitch միջազգային վարկանիշային գործակալություններից առնվազն երկուսի կողմից արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների վարկանիշների վերլուծության արդյունքները և աշխարհի 112 երկրների 1000 խոշորագույն բանկերի ընդհանուր ակտիվների վերլուծության ցուցանիշները:

Ըստ ամսագրի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջարրապուտոյի՝ 2020 թվականի ընթացքում աշխարհը տառապել է COVID-19 համավարակից եւ տնտեսական ակտիվության կտրուկ անկումից, ինչն էապես ազդել է բանկերի վարկունակության վրա: «Global Finance» - ի կողմից կազմված վարկանիշները ընկերությունների, ներդրողների եւ անհատների կողմից կօգտագործվեն առաջին հերթին բանկերի հարաբերական անվտանգության գնահատման համար, որոնց հետ նրանք կորոշեն համագործակցել:

«Մենք բարձր ենք գնահատում միջազգային մակարդակով մեր հաջողությունների ճանաչումը։ Համաշխարհային ճգնաժամի ընթացքում, երբ համաճարակի պատճառով բոլորս հայտնվեցինք նոր իրականության մեջ, Արդշինբանկը հետագայում ևս կշարունակի գնալ հուսալիության, ծառայությունների որակի եւ ֆինանսական հաջող արդյունքների ճանապարհով», - իրադարձությունը մեկնաբանել է Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Global Finance»  ամսագիրը Արդշինբանկը ճանաչել էր 2020թ. «Տարվա լավագույն բանկը Հայաստանում»: «ՀՀ տարվա լավագույն բանկ» 2020թ.-ին Արդշինբանկը ճանաչվել էր նաև Բրիտանական Euromoney Institutional Investors ընկերության «Euromoney»հեղինակավոր ամսագրի կողմից, իսկ Financial Times հրատարակչության The Banker ամսագիրը Արդշինբանկի եվրոպարտատոմսերի թողարկումը ճանաչել էր որպես 2020թ. «Տարվա գործարք» Եվրոպայում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:04
27 Փետրվարի 2024
ԵՄ կարգելվի մուտք գործել առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից մեկնաբանել են (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Կարգելվի ԵՄ մուտք գործել առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից «Նովոստի–Արմենիա»–ին մեկնաբանել են
14:13
27 Փետրվարի 2024
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին հայոց պատմության նոր դասագրքի համար
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին
12:46
27 Փետրվարի 2024
Ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գան. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից այնտեղից դուրս գան, ասել է Ալեն Սիմոնյանը․ ՎԻԴԵՈ
10:50
27 Փետրվարի 2024
Երևան Գյուլբենկյան փողոցի 30/3 շենքի մոտ զինամթերքի նմանվող առարկայի հայտնաբերման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերված զինամթերքի նմանվող առարկաները վերցվել են
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում