Արթուր Ավանեսյանի՝ «Կանդազի» խափանման միջոց տնային կալանքը փոխվել է
23.09.2026,
18:44
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, «Կշանդազ» մականունով հայտնի Արթուր Ավանեսյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, «Կշանդազ» մականունով հայտնի Արթուր Ավանեսյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է, հայտնում է «Փաստինֆո»–ն՝ հղում անելով դատարանին։
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, Ավանեսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել վարչական հսկողությունը՝ համակցված բացակայելու արգելքով։
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը կալանավորվել էր ապրիլի 28–ին` 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով կաշառք խոստանալու համար։ Հունիսին դատարանը նրա կալանքը փոխարինել էր տնային կալանքով։

