ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ոստիկանությունը հերքում է Երևանում անցկացվող ակցիային արտերկրից ժամանած դիպուկահարների առկայությունը, հայտնում է Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Facebook-ի իր էջում։
«Որոշ անձինք արդեն մի քանի ժամ անհեթեթ տեղեկություններ են տարածում, թե իբր արտերկրից դիպուկահարներ են կանչվել»,- ասվում է գրառման մեջ։
Ոստիկանությունը կոչ է արել նման հայտարարություններով չգրգռել մարդկանց ու չշիկացնել մթնոլորտը:
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում