ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Շաբաթ օրը Երևանում տեղի ունեցավ armday.am կայքի շնորհանդեսը։
Ինչպես տեղեկացրեց կայքի հիմնադիրներից մեկը` Փայլակ Ֆահրադյանը, կայքը կփորձի անդրադառնալ Հայաստանի բնակիչներին հուզող խնդիրներին, ներկայացնել հայտնի և անհայտ մարդկանց կյանքի պատմությունները, ինչպես նաև պատմել Հայաստանի դժվարին պայմաններում գործող ձեռնարկությունների մասին։
«Դա վտանգավոր է, սակայն մենք սիրում ենք դժվարություններ հաղթահարել։ Կայքի չունի հովանավորներ` այդ բառի սովորական իմաստով, կայքի գործունեությունն իրականացվելու է մեր միջոցներով», – ասաց Ֆահրադյանն ու ավելացրեց, որ կայքը երեք համախոհ լրագրողների համատեղ ստեղծագործության արդյունքն է։
Նրա խոսքով, կայքը սովորական լրատվական ռեսուրսներից տարբերվելու է նրանով, որ հիմնականում թողարկելու է ոչ թե լրատվական ժապավեն, այլ ներկայացնելու է միջադեպեր, լրագրողական հետաքննություններ, տեսանյութեր, վերլուծություն։
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ողջունեց կայքի ստեղծումն ու հայտարարեց, որ ցանկացած լրատվական հրատարակության ստեղծում վկայում է ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացիական հասարակության ձևավորման մասին։
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազովն իր հերթին ողջունեց այն փաստը, որ Հայաստանի լրատվական դաշտն այդքան բազմազան է։
«Կցանկանայի, որպեսզի կայքը պահպաներ կոռեկտություն և փորձեր լրացնել լրատվական ոլորտում առկա սակավաթիվ բացթողումները։ ԶԼՄ–ները չորրորդ իշխանություն են, սակայն այսօր լրագրությունն ու բլոգերությունը խառնվել են իրար», – նշեց Շարմազանովը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում