Արջի փրկության օպերացիա՝ Երևանում, պատմական իրադարձություն՝ հայկական սպորտում և լուսանի ձմեռային զվարճանքը՝ Խոսրովի անտառում․ շաբաթվա լավ լուրերը

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Ներկայացնում ենք այս շաբաթվա (մարտի 10–ից 14–ը) ամենադրական և լավ լուրերի ընտրանին:
Եվ այսպես․․․
Հայաստանը աշխարհում 1 շնչին բաժին հասնող ամենաշատ գրոսմայստերներ ունեցող երկիրն է։
Գառնիի 3-րդ դարի բաղնիքը կվերականգնվի, աշխատանքներին մասնակցում են իտալացի մասնագետներ։
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
Լուսանի ձմեռային զվարճանքը․ Խոսրովի անտառում տեսախցիկը ֆիքսել է հրաշագեղ լուսանի։
ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ․ Հայաստանի ֆուտզալի հավաքականը առաջին անգամ իրավունք ստացավ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը։
Սիլիկյան թաղամասի ավտովերանորոգման կետում արջ են պահել, կենդանու թաթերը վնասված էին, ատամները՝ կոտրված։ Ներկայումս փրկված արջը գտնվում է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC), որտեղ ստանում է անհրաժեշտ բժշկական օգնություն և խնամք:
Հայ ըմբիշներ Վիգեն Նազարյանն ու Արայիկ Թոփալյանը բրոնզե մեդալներ նվաճեցին՝ հաղթելով թուրք և շվեդ ըմբիշներին։