Հայաստանը աշխարհում 1 շնչին բաժին հասնող ամենաշատ գրոսմայստերներ ունեցող երկիրն է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանը աշխարհում 1 շնչին բաժին հասնող ամենաշատ գրոսմայստերներ ունեցող երկիրն է։
Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ակադեմիան, Հայաստանը ՖԻԴԵ- ի անդամ դարձել է 1992 թվականից, սակայն հայկական շախմատի պատմությունը սկսվում է 1934 թվականից, երբ երկրում անցկացվեց շախմատի առաջին առաջնությունը։
Հայաստանի առաջին չեմպիոնն է Հենրիկ Գասպարյանը, ով չեմպիոնի տիտղոսը պահպանեց 9 տարի։
2024 թվականի սեպտեմբերին ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ճանաչեց 100-ամյակի լավագույն թիմ։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը Լևոն Արոնյանի գլխավորությամբ երեք անգամ հաղթել է Շախմատի համաշխարհային օլիմպիադայում (2006 թվականին Թուրինում, 2008 թվականին Դրեզդենում և 2012 թվականին Ստամբուլում)։ Բացի այդ, Հայաստանի հավաքականը 44-րդ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, 1992, 2002, 2004 թվականների օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ինչպես նաև Եվրոպայի և աշխարհի մի քանի առաջնությունների հաղթող և մեդալակիր։
ՖԻԴԵ-ի 2025 թվականի մարտի 100 լավագույն շախմատիստների թվում են Հայաստանի 8 ներկայացուցիչներ՝ Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Արամ Հակոբյանը, ինչպես նաև պատանի Էմին Օհանյանը, կանանց շրջանում Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը։
Հայաստանը 11-րդն է աշխարհի շախմատի 204 ֆեդերացիաների ցանկում։
Հայաստանի մշտական բնակչությունը 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 3075,8 հազար մարդ։