Հայ ըմբիշներ Վիգեն Նազարյանն ու Արայիկ Թոփալյանը բրոնզե մեդալներ նվաճեցին՝ հաղթելով թուրք և շվեդ ըմբիշներին

14.03.2025, 11:11
Ավելի վաղ ազատ ոճի հայ ըմբիշները երեք մեդալ էին նվաճել Մ23 Եվրոպայի առաջնությունում
Հայ ըմբիշներ Վիգեն Նազարյանն ու Արայիկ Թոփալյանը բրոնզե մեդալներ նվաճեցին՝ հաղթելով թուրք և շվեդ ըմբիշներին

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Հայ ըմբիշ Վիգեն Նազարյանը դարձավ բրոնզե մեդալակիր Տիրանայում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Մ23 Եվրոպայի առաջնությունում, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Բրոնզե մեդալի համար պայքարում Նազարյանը (87կգ) հաղթեց Շվեդիան ներկայացնող ըմբիշ Համզա Սերտչանլին։

Որակավորման փուլում հայ մարզիկը 10։0 հաշվով հաղթեց Սերբիան ներկայացնող Միլոշ Պերովիչին։

Բրոնզե մեդալ նվաճեց նաև հայ ըմբշամարտիկ Արայիկ Թոփալյանը (55կգ)՝ 10։1 հաշվով հաղթելով թուրք ըմբիշ Մեհմեթ Սարպային։

Ավելի վաղ ազատ ոճի հայ ըմբիշները երեք մեդալ էին նվաճել Մ23 Եվրոպայի առաջնությունում։ Լևիկ Միքայելյանը նվաճել է ոսկե մեդալ (61կգ), Կնյազ Իբոյանը (92կգ)՝ արծաթե մեդալ, Խաչատուր Խաչատրյանը (125կգ)՝ բրոնզե մեդալ։

Մինչև 23 տարեկան մարզիկների շրջանում Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Տիրանայում (Ալբանիա) մարտի 8–14–ը։