Արցախում 20–ամյա զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել ևս 2 զինծառայողների
05.02.2020,
18:28
Արցախում 20–ամյա զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել ևս 2 զինծառայողների

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Արցախում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 2 զինծառայողների։
Այս մասին իր Facebook–յան էջում է հայտնել Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պետ Նաիրա Հարությունյանը։
«Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով, պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Խ.Գ.-ին և Ա.Ս.-ին մեղադրանք է առաջադվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»,– հաղորդել է նա:
Նաիրա Հարությունյանը, մասնավորապես, նշել է, որ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար միջնորդություն է ներկայացվել դատարան:
Հիշեցնենք, որ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դ. Մ.-ին մեղադրանք էր առաջադվել ՀՀ քրեական օրենսգրքի նույն հոդվածով, իսկ նախօրեին մեղադրյալ Դ.Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել էր, որ Դ. Մովսիսյանը նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է։
Արցախում մահացած 20-ամյա զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատներն ու համագյուղացիները կիրակի Էջմիածնից Երևան երթ էին կազմակերպել՝ դեպքի արդար քննություն կատարելու պահանջով։
ՀՀ Քննչական կոմիտեի տվյալներով՝ հունվարի 30-ին Վահրամ Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը։
Զինվորի հարազատներն ու համագյուղացիները չեն հավատում Ավագյանի ինքնասպանության վարկածին՝ ասելով, որ նա հոգեպես կայուն և հանգիստ տղա է եղել և առողջական խնդիրներ չի ունեցել։
Երթի մասնակիցները ցանկացել են տղայի դին հասցնել Երևան։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է մահացած զինծառայողի հորը` համոզելով նրան հուղարկավորել որդուն։ Դավիթ Տոնոյանն ու ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը մասնակցել են զինծառայողի հուղարկավորությանը։
Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում սկզբում քրեական գործ էր հարուցվել «ինքնասպանության հասցնելու» հոդվածով (պատիժը՝ ազատազրկում 3 տարի ժամկետով), սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ գործը վերաորակվել է այլ հոդվածով։–0–