Անկայուն եղանակ է սպասվում Հայաստանում

28.04.2017, 10:36
Ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում Հայաստանում առաջիկա հինգ օրերին։
Անկայուն եղանակ է սպասվում Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում Հայաստանում առաջիկա հինգ օրերին։

Ինչպես հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը, ապրիլի 28–ին և մայիսի 1–ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ ապրիլի 29-30–ին և մայիսի 2–ին հանրապետության մարզերում և Երևանում օրվա երկրորդ կեսին և գիշերը կանխատեսվում են անձրևներ և ամպրոպներ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մետր վայրկյան։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 28–ից մայիսի մեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևանում առաջիկա հինգ օրերին սնդիկի սյունը կտատանվի 23-29 աստիճան տաքության սահմաններում։ -0-