Անձրևները կվերադառնան Հայաստան

07.10.2017, 13:08
Արևոտ եղանակը Հայաստանում շուտով կփոխարինվի անձրևներով:
Անձրևները կվերադառնան Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի: /Նովոստի Արմենիա/. Արևոտ եղանակը Հայաստանում շուտով կփոխարինվի անձրևներով:

Ինչպես հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը, հոկտեմբերի 7-10-ը հանրապետության տարածքում տեղումներ չեն սպասվում, իսկ հոկտեմբերի 11-ին շրջանների մեծ մասում և մայրաքաղաքում անձրևներ կտեղան:

Քամին կլինի հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Загружается новость ... "Лево"

Օդի ջերմաստիճանը հանգստյան օրերին կբարձևանա 5-7 աստիճանով, իսկ Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում և Արցախում՝ 7-9 աստիճանով: Սակայն հոկտեմբերի 11-ին ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում առաջիկա չորս օրերին օդի ջերմաստիճանը ցերեկվա ժամերին կտատանվի 21-26 աստիճանի սահմաններում, իսկ հոկտեմբերի 11-ին կնվազի մինչև 20-22 աստիճան: -0-