ԱԺ-ում ծեծկռտուքի վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՔԾ

11.05.2020, 16:58
ԱԺ-ում ծեծկռտուքի վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՔԾ

ԱԺ-ում ծեծկռտուքի վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՔԾ է ուղարկել մայիսի 8-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները և տեսանյութերը: Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Загружается новость ... "Лево"

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ թեժ քննարկում էր ընթանում, որը վերածվել է ծեծկռտուքի` Սասուն Միքայելյանի մասնակցությամբ: Ինչից հետո այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարության տարածեց, որով դատապարտում է կատարվածը և իշխող թիմի մոտեցումը:

«Քրեական գործի հարուցման մասին չէ խոսքը, դրա հիմքերը դեռ պետք է պարզվեն՝ կան թե ոչ: Այդ նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը ԶԼՄ հրապարակումները և միջադեպի վերաբերյալ տեսանյութն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որպեսզի քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստվեն և ընթացքը լուծվի»,- հայտնել է Աբրահամյանը:

Նրա խոսքով, նյութերն ուղարկվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-191 հոդվածներին համապատասխան:

Միաժամանակ ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը գործակալությանը հայտնել է, որ տվյալ պահին գերատեսչության կողմից նյութերը դեռևս չեն ստացվել: -0-