Ադրբեջանի ուղղությամբ որևէ զինատեսակից կրակ չի վարվել. ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի խաղաղ բնակավայրերի հրետակոծության լուրերը

06.10.2020, 13:47
Ադրբեջանի ուղղությամբ որևէ զինատեսակից կրակ չի վարվել. ՊՆ-ն հերքում է Հայաստանի ԶՈւ-երի կողմից Ադրբեջանի խաղաղ բնակավայրերի հրետակոծության լուրերը
Ադրբեջանի ուղղությամբ որևէ զինատեսակից կրակ չի վարվել. ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի խաղաղ բնակավայրերի հրետակոծության լուրերը

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել, թե, իբր, հայկական զինված ուժերը հրետակոծում են Ադրբեջանի խաղաղ բնակավայրերը։ Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է միջազգային հանրությանն ու սեփական ժողովրդին մոլորության մեջ գցելու իր գործելակերպը։

«Հայտարարում ենք, որ Ադրբեջանի ուղղությամբ որևէ զինատեսակից կրակ չի վարվել: Միևնույն ժամանակ, ակնհայտ է որ պաշտոնական Բաքվի այս ապատեղեկատվությունը միտված է մարտական գործողությունների վերսկսման համար քարոզչական հող նախապատրաստելուն, անտեսելով միջազգային հանրության, մասնավորապես՝ համանախագահ երկրների մարտական գործողությունների անհապաղ դադարեցման մասին հայտարարությունները» նշել է խոսնակը:

Ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել, թե, իբր, հայկական զինված ուժերը հրետակոծում են Ադրբեջանի...

Опубликовано Shushan Stepanyan Вторник, 6 октября 2020 г.

Արցախում իրավիճակի սրման մասին

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։

Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։

Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 200-ից ավելի զինծառայող, կան բազմաթիվ վիրավորներ։

Ադրբեջանական պատերազմական հանցագործությունների հետևանքով Արցախում զոհվել է 19, վիրավորվել՝ 80 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։-0-