413.78
4.82
386.17
+28
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանական խնձորը ներմուծվել է ՊԵԿ-ի որոշ աշխատակիցներին կաշառք տալու միջոցով. նոր մանրամասներ

19:05
02 Մայիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանական խնձորը Հայաստան ներկրելու դեպքի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքում, ՊԵԿ աշխատակիցների թույլ տված չարաշահումների փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ, հաղորդում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Պետական եկամուտների կոմիտեն տեղական շուկայի տարբեր վաճառակետերում, այդ թվում սուպերմարկետներում և ՍԱՊԾ-ի տրամադրած այլ հասցեներում, ադրբեջանական արկղերով խնձորի հայտնվելու դեպքի մանրամասները ճշտելու նպատակով իրականացրել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Ստացված տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակում պարզվել է, որ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող անձինք, ովքեր առևտուր իրականացնելու նպատակով պարբերաբար հատել են սահմանը, մաքսային ձևակերպումներից խուսափելու նպատակով, Բագրատաշենի մաքսակետում ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության որոշ աշխատակիցների կաշառք տալու միջոցով ակնհայտ առևտրային քանակ հանդիսացող գյուղմթերքը ներկրել են հանրապետություն:

Загружается новость ... "Право"

ՊԵԿ աշխատակիցների թույլ տրած չարաշահումների փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի՝ կաշառք ստանալու հատկանիշներով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել տվյալներ նաև մի շարք քաղաքացիների կողմից ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստերի վերաբերյալ, որոնց հիման վրա Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածով ևս հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը լուծելու համար:

«ՊԵԿ նախագահի հանձնարարականով, սահմանային բոլոր անցակետերում խիստ հսկողություն է իրականացվում նմանատիպ երևույթները բացառելու նպատակով», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:55
30 Մայիսի 2023
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
12:30
30 Մայիսի 2023
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
11:04
30 Մայիսի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
10:29
30 Մայիսի 2023
Այսօր առավոտյան 10-ից 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր առավոտյան 10-ից 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
21:29
29 Մայիսի 2023
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում. ՍԽԵՄԱ
21:15
29 Մայիսի 2023
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Միլանի ակադեմիայի Մանկապատանեկան ճամբարը (ՖՈՏՈ)
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ
14:56
29 Մայիսի 2023
Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ
14:47
29 Մայիսի 2023
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
12:48
29 Մայիսի 2023
Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին. ՎԻԴԵՈ
11:26
29 Մայիսի 2023
Գառնիի մոտ ավտովթարի հետևանքով տուժած 4 երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է
Երեքի երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծայրահեղ տերմինալ
10:16
29 Մայիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին