Նորանշանակ ԿԳ նախարարին «Ֆեյսբուք»-ում չփնտրեք

25.02.2016, 16:30
«Ես սոցիալական ցանցերում գրանցված չեմ, չեմ էլ գրանցվելու».- ասել է ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը:
Նորանշանակ ԿԳ նախարարին «Ֆեյսբուք»-ում չփնտրեք
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Ես սոցիալական ցանցերում գրանցված չեմ, չեմ էլ գրանցվելու».- ասել է ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը:

Ի պատասխան լրագրողների այն հարցի, թե «Այս ընթացքում Արմեն Աշոտյանը բավականին ակտիվ է եղել սոցիալական կայքերում, արդյո՞ք Դուք նույնպես պատրաստվում եք ակտիվ լինել սոցկայքերում» հարցին նա պատասխանել է. «Ես սոցիալական ցանցերում գրանցված չեմ, չեմ էլ գրանցվելու: Խոստանում եմ հասանելի և թափանցիկ գործունեություն, բայց ոչ` սոցցանցերի միջոցով, սոցիալական ցանցերը կծառայեցնենք ԿԳՆ գործունեության ներկայացմանը, սակայն ոչ իմ անձնական էջից եկող ինֆորմացիայի տեսքով»:

Նախարարը որոշ լրատվամիջոցների հետ զրույցում առաջիկա անելիքների մասին խոսելուց հետո նաև նշել է, որ իր համար փոքր-ինչ անսովոր են իր աշխատասենյակի գույները:

«Ես պարոն Աշոտյանին խնդրել եմ, որ եթե հանկարծ գույների մի քիչ փոփոխություն լինի, որևէ անձնական խնդիր չլինի: Շենքը շատ տպավորիչ է դրսից, ներսից էլ վատ չէ»,-ասել է Մկրտչյանը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կրթության և գիտության նախարարության աշխատակիցներին ներկայացրել է նորանշանակ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին:-0-