Զորամասերից մեկում ժամկետային զինծառայողի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրգործ. հայտնի է հոդվածը

21.04.2021, 16:20
Զորամասերից մեկում ժամկետային զինծառայողի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրգործ. հայտնի է հոդվածը
Զորամասերից մեկում ժամկետային զինծառայողի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրգործ. հայտնի է հոդվածը
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. 2021թ. ապրիլի 20-ին պարտադիր ժամկետային զինծառայող Նարեկ Սևակի Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի վարույթ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Կատարվում է նախաքննություն:

«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–