ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./Նովոստի–Արմենիա/. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները հինգշաբթի բողոքի ակցիայի ժամանակ կառավարության շենքի դիմաց դրել են խոզի կտրած գլուխներ։
Նրանք, մասնավորապես, պահանջում են գործող իշխանության հրաժարականը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Միայն դրանից հետո, ըստ նրանց, տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի։
Ցուցարարները գետնին են նետել նաև Փաշինյանի, նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի, Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանի և Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի լուսանկարները։
Ակցիայի մասնակիցները հայտեցին, որ հաջորդ ակցիան կկազմակերպեն մայիսի 9–ին ընդառաջ։
Զոհված հրետանավոր Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը կոչ արեց քաղաքացիներին միանալ իրենց՝ հույս հայտնելով, որ մինչև մայիսի վերջ հնարավոր կլինի հասնել գործող վարչապետի հրաժարականին։
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի վարչապետը չհասցնի ստորագրել այսպես կոչված խաղաղության պայմանագիրը»,- ասաց Մելիքյանը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում