Ընդդիմությունը նստացույց է կազմակերպել նախագահական նստավայրի մոտ, աջակիցները գիշերը անցկացրել են Բաղրամյան պողոտայում

06.07.2023, 09:46
Ակցիան կազմակերպվել է նախագահական նստավայրի մոտ, քանի որ կառավարության շենքում վերանորոգման պատճառով վարչապետն աշխատում է նախագահական նստավայրում
Ընդդիմությունը նստացույց է կազմակերպել նախագահական նստավայրի մոտ, աջակիցները գիշերը անցկացրել են Բաղրամյան պողոտայում
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Ընդդիմադիր հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի կողմից նախօրեին կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները նստացույց են սկսել Երևանի նախագահական նստավայրի մոտ։ Նրանք ողջ գիշեր այնտեղ են եղել։ Այդ տարածք են բերվել ոստիկանական ուժեր։

Ակցիան կազմակերպվել է Բաղրամյան  26-ում' նախագահական նստավայրի մոտ, քանի որ Հանրապետության հրապարակում գտնվող կառավարության շենքում վերանորոգման պատճառով վարչապետն աշխատում է նախագահական նստավայրում։

«Մենք թույլ չենք տա, որ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերը հանձնվեն, և Հայաստանը վերածեն անկլավի, այստեղ միակ անկլավը նստավայրն է, որը մենք կշրջափակենք, ինչպես արցախցիներին են շրջափակել»,- ասաց Ղազարյանը։

Նրա խոսքով, ավելի վաղ Փաշինյանը խոսում էր կարգավորման անհրաժեշտության մասին այնպես, որ դրանք ձեռնտու լինեն հայ, արցախցի և ադրբեջանցի ժողովուրդներին, իսկ հիմա ընդունում է որոշումներ, որոնք հարմար են միայն Ադրբեջանին։

Չորեքշաբթի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք՝ նվիրված Սահմանադրության օրվան։

Ընդդիմադիր հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի կազմակերպած ակցիայի մասնակիցները կոչ են արել իշխանություններին հարգել հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները,  մասնավորապես այն հատվածը, որը վերաբերում է ԼՂ-ին և նրա միասնությանը Հայաստանի հետ։  Ղազարյանը հայտարարեց «Արժանապատվության հեղափոխություն» շարժման ստեղծման մասին։ -0-