Ընդդիմությունն առաջարկել է հայ ուսանողներին տրամադրել ուսման վարձի զեղչեր հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունն այսօր ԱԺ նիստի ժամանակ առաջարկել է հայ ուսանողների համար կազմակերպել ուսման վարձի տարկետում 25%–ի չափով կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում։
Ինչպես նշեց ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, նրան են դիմել բուհերի ուսանողներ` խնդրելով աջակցել ուսման վարձի 25%–ի վճարեի նվազեցման հարցում ստեղծված ֆորս–մաժորային իրավիճակում։
«Եթե մշակվել է ճգնաժամային իրավիճակից դուրս գալու «ճանապարհային քարտեզ» կազմվել է տարբեր սոցիալական նպատակների միջոցառումներ, ապա պետք է նաև հաշվի առնել, որ ուսանողները, որոնց ծնողների ճնշող մեծամասնությունը զրկված են աշխատելու հնարավորությունից օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, չեն կարողանում վճարել ուսման վարձև։ Կարծում եմ` հակաճգնաժամային միջոցառումներից մեկը պետք է ուղղված լինի ուսանողներին», – ասաց նա։
Խմբակցության անդամ Սմբատ Բագրատյանն իր հերթին առաջարկեց մշակել օրինագիծ, որի նպատակն է օգնել սոցիալապես ոչ պաշտպանված ուսանողներին առնվազն երեք ամսով ուսման վարձի վճարի տարկետման հարցում։–0–