Երևանից մեկնող կամ ժամանող բազմաթիվ չվերթեր չեղարկվում և ուշանում են մառախուղի պատճառով

13.12.2024, 10:03
Մառախուղի պատճառով ուշանում կամ չեղարկվում են բազմաթիվ չվերթեր
Երևանից մեկնող կամ ժամանող բազմաթիվ չվերթեր չեղարկվում և ուշանում են մառախուղի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Մառախուղի պատճառով ուշանում կամ չեղարկվում են բազմաթիվ չվերթեր։

«Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակի համաձայն, Երևանից ուշանում է երեք չվերթ դեպի Մոսկվա (3 չվերթ), Լառնակա, Կալուգա և Սոչի։

Երևանից չեղարկվել են չվերթեր դեպի Աթենք և Վիեննա (2 չվերթ)։

Ուշանում են Միներալնիյե Վոդի– Երևան, Սոչի – Երևան, Մոսկվա–Երևան չվերթերը։