Վտանգավոր սննդամթերք. Հայաստանում կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթ է կասեցվել (ՖՈՏՈ)

01.08.2022, 12:10
Վտանգավոր սննդամթերք. Հայաստանում կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթ է կասեցվել. ՖՈՏՈ
Վտանգավոր սննդամթերք. Հայաստանում կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթ է կասեցվել (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Մանե Գրիգորյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի «Չանախ» պանիր արտադրատեսակի արտադրական գործունեությունը (Սյունիքի մարզ, գյուղ Խնձորեսկ), հաղորդում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

Որոշման հիմքը վտանգավոր սննդամթերքի թողարկումն է:

Տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները, վերահասկողական միջոցառումների ընթացքում, լաբորատոր փորձաքննության են հանձնել ընկերության «Չանախ» տեսակի պանրի նմուշը:

Արդյունքում պարզվել է, որ այն չի համապատասխանում սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։

Խախտման վերացման համար Տեսչական մարմինը սահմանել է ժամկետ:–0–

 - рис.1