Որքա՞ն կարժենա մեկ ուղևորությունը ամսական փաթեթ ձեռք բերելու դեպքում․ քաղաքապետարանից պարզաբանում են (ՖՈՏՈ)

29.01.2025, 13:43
Երևանի քաղաքապետարանից հայտնել են, թե  որքան կարժենա մեկ ուղևորությունը ամսական փաթեթ ձեռք բերելու դեպքում․ ՖՈՏՈ
 Որքա՞ն կարժենա մեկ ուղևորությունը ամսական փաթեթ ձեռք բերելու դեպքում․ քաղաքապետարանից պարզաբանում են (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 2025 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 10:00-ին, տեղի կունենա Երևան քաղաք ավագանու արտահերթ նիստ։

Նիստի օրակարգում հետևյալ փոփոխություններ են.

  • ուղևորության մեկ տոմս (ֆիզիկական կամ էլեկտրոնային եղանակով ձեռք բերելու դեպքում)՝ 150 ՀՀ դրամ,
  • անսահմանափակ փաթեթների երկարացում. 2025 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ՝ անսահմանափակ երթևեկություն ապահովող փաթեթներ գնելու դեպքում յուրաքանչյուր փաթեթին կտրամադրվի լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն։
  • Փաթեթները կարելի է ձեռք բերել transport.yerevan.am կայքի միջոցով։

Քաղաքապետարանը հրապարակել է նաև լուսանկար, որտեղ երևում է, թե որքան կարժենա մեկ ուղևորությունը ամսական փաթեթ ձեռք բերելու դեպքում։

Նշենք, որ հունվարի 28–ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ փետրվարի 1-ից որոշել են ներդնել նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ։ Այս փոփոխությունը գործելու է ամբողջ 2025թ․–ի ընթացքում։ Նա նշել է, որ առաջարկվող մեկ ուղևորության համար սահմանված 150 դրամը հնարավոր է ենթարկվի փոփոխության յուրաքանչյուր տարվա համար առավելագույնը 10 դրամով՝ միմիայն շարունակական բարեփոխումների արդյունքում։ Բացի այդ, մեկ ամսով կերկարաձգվեն հունվար և փետրվար ամիսներին ձեռք բերված անսահմանափակ փաթեթների ժամկետները։

транспорт