Վիվա–ՄՏՍ–ի նոր սեփականատերը մտադիր է բաժնետոմսերի 20%–ն անհատույց փոխանցել Հայաստանին
24.01.2024,
22:27
Վիվա–ՄՏՍ–ի նոր սեփականատերը մտադիր է բաժնետոմսերի 20%–ն անհատույց փոխանցել Հայաստանին
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ «Fedilco Group Limited» մտադիր է «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ–ի (Viva MTS) բաժնետոմսերի 20%–ն անհատույց փոխանցել Հայաստանի Հանրապետությանը՝ հաշվի առնելով ընկերության ռազմավարական կարևորությունը Հայաստանի համար։
Viva–MTS–ն այսօր հայտնեց բաժնետիրոջ փոփոխության մասին։ Ընկերությունը դադարում է լինել ռուսական ՄՏՍ խմբի մաս։ Ընկերության նոր բաժնետերն է «Fedilco Group Limited» ընկերությունը, որի սեփականատերերն են եվրոպացի և ասիացի ներդրողները։
Հայկական կարգավորող մարմնի որոշման մասին
Նախորդ շաբաթ՝ հունվարի 17–ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) մերժել է «ՄՏՍ» ռուսական ընկերության հայկական «դուստրի»՝ «ՄՏՍ Հայաստան» ընկերության հայտը (ապրանքանիշը՝ Viva-MTS) ներքին վերակառուցվածքայնացում կատարելու հայտը։
Որոշումը հիմնավորվում է նրանով, որ այս պահին իրականացվում է Fedilco Group Limited կիպրական ընկերությանը «ՄՏՍ Հայաստան»–ի 100% բաժնետոմսերի վաճառքի գործընթացը, որը պատկանում է Aramayo Investments Limited–ին (գրանցված է Կիպրոսում, ներառված է ՄՏՍ խմբում)։
2023 թվականի նոյեմբերի 15-ին ՀԾԿՀ-ն հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստան» 100% բաժնետոմսերը Fedilco Group Limited կիպրական ընկերության վերահսկողությանը փոխանցելու հայտը։ Նշվում էր, որ ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունն ու ՀՀ ԱԱԾ–ն չունեն առարկություններ այս գործարքի շուրջ։
Fedilco–ի նմանատի հայտը ՀԾԿՀ–ի կողմից մերժվել էր 2023թ․–ի ապրիլին։ Այն ժամանակ որպես պատճառ նշվել էր առարկությունը ԱԱԾ–ի կողմից։
ՄՏՍ–Հայաստանի մասին
MTS Armenia–ն (ապրանքանիշը՝ Viva-MTS, ռուսական МТС–ի դուստր օպերատոր) առաջատարներից է նորարարությունների ոլորտում և օգտագործում է ոլորտային բոլոր լուծումները։
МТС–ը Ռուսաստանի և ԱՊՀ երկրների կապի խոշորագույն օպերատորն է։ Դուստր ընկերությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է շուրջ 88մլն բաժանորդ Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում։-0–