Վանաձորի երկու տարբեր ընտանիքներում 7–րդ երեխան է լույս աշխարհ եկել

30.09.2022, 14:36
Նախօրեին Վանաձորի երկու տարբեր ընտանիքներում 7–րդ երեխան է լույս աշխարհ եկել
Վանաձորի երկու տարբեր ընտանիքներում 7–րդ երեխան է լույս աշխարհ եկել
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդատանը երեկ՝ սեպտեմբերի 29-ին, լույս աշխարհ է եկել Մոսինյանների ընտանիքի 7-րդ տղան, հաղորդում է ծննդատան մամուլի ծառայությունը:

Փոքրիկը ծնվել է 4.4 կգ քաշով, 52 սմ հասակով:

Մոսինյան ընտանիքի ավագ որդին 14 տարեկան Սարիբեկն է՝ դյուցազնագրքի ավելի քան 10 ռեկորդների հեղինակ:

7 որդի լույս աշխարհ բերած մայրիկի ցանկությունը մեկն է՝ տղաները մեծանան խաղաղ երկնքի տակ: Փոքրիկի անունը ընտանիքում դեռ չեն որոշել, հայրն ասում է՝ ընտրությունը բարդ է, քննարկումներին մասնակցում են նաև փոքրիկի եղբայրները:

Հետաքրքրական է, որ միաժամանակ 7-րդ երեխայի ծնունդն են տոնում նաև վանաձորցի Հովհաննիսյանների ընտանիքում:

2850 գրամ քաշով ծնված փոքրիկը Հովհաննիսյանների ընտանիքի 4-րդ տղան է: Տանը նրան սպասում են 3 քույրերն ու 3 եղբայրները:

Նորածինների ծնունդն ընդունել է Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Նելլի Միրզոյանը, մանկաբույժը մարզի գլխավոր նեոնատոլոգ Լիլիթ Կարաքեշիշյանն է:–0–