Վաղը առավոտյան ժամը 8-ին անհնազանդության, բողոքի գործողություններով պետք է ստիպենք հաշվի նստել ժողովրդի պահանջի հետ․ Բագրատ արքեպիսկոպոս
26.05.2024,
20:02
Վաղը առավոտյան ժամը 8-ից անհնազանդության, բողոքի գործողություններ են սկսվելու, հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Վաղը առավոտյան ժամը 8-ից անհնազանդության, բողոքի գործողություններ են սկսվելու, հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Յուրաքանչյուրիս պատասխանատվությամբ, պետք է ստիպենք հաշվի նստել ժողովրդի պահանջի հետ։ Եթե մեր պահանջները չեն իրականանում, վաղը առավոտյան ժամը 8-ին անհնազանդության, բողոքի գործողություններով յուրաքանչյուրիս պատասխանատվությամբ, պետք է ստիպենք հաշվի նստել ժողովրդի պահանջի հետ: Հայաստանի ամբողջ տարածքով մեկ անհնազանդության, բողոքի, ընդվզման, խաղաղ գործողություններով ստիպել ընդունելու ժողովրդի պահանջն ու իշխանությունը: Առավոտյան ժամը 8-ին ինձնից սկսած լինելու ենք հրապարակներում, և մեր այսպիսի բազմության առկայությամբ աշխատանքից ազատելու ենք բոլոր այն մարդկանց, որոնք սահմանափակել են, կեղեքել են մեր կյանքը», – հայտարարել է Գալստանյանը։
Նրա ելույթից հետո բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի կառավարական ամառանոցներ: