Թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում դպրոցներում և մերձակա տարածքներում տեսախցիկներ կտեղադրվեն, աշակերտները կթեստավորվեն․ նախարար
15.01.2024,
17:10
Թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում աշակերտները կթեստավորվեն, դպրոցներում և մերձակա տարածքներում տեսախցիկներ կտեղադրվեն

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ներքին գործերի նախարար Վաչե Ղազարյանը հայտնեց, որ պատրաստվում է թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարություն, որում ընդգրկված կլինեն նաև դպրոցները և բուհական համակարգը։
«Նախատեսում ենք այս տարի վերազինել մեր տեսալուսանկահարահանող էլեկտրոնային համակարգ ՊՈԱԿ-ը։ Նախատեսել ենք դպրոցներում և մերձակա տարածքներում տեղադրել տեսախցիկներ, որը խթան կհանդիսանա թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում։ Անհրաժեշտության դեպքում կթեստավորենք նաև աշակերտներին»,- ասաց նախարարը։–0–