Загружается новость ... "Лево"
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արայիկ Հարությունյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել իր ղեկավարած գերատեսչության կատարած աշխատանքները:
Ըստ թերթի տեղեկությունների՝ Փաշինյանն ակնհայտ ցույց է տվել, որ Հարությունյանը նախարարության ռազմավարության, կրթական ոլորտում փոփոխությունների հետ կապված որևէ աշխատանք չի կատարել:
«Նախարարի հիմնական ծրագիրը վերաբերել է դպրոցների, կրթական հաստատությունների վերանորոգման աշխատատնքներին, ու բոլորի մոտ տպավորություն է եղել, թե հաշվետվությունը քաղշինությանն է վերաբերում, և ոչ թե կրթական համակարգին: Ի դեպ, երբ վարչապետը կոնկրետ հարց է բարձրաձայնել, նախարար Հարությունյանը ուղղությունը փոխել է դեպի իր տեղակալ Ժաննա Անդրեասյանը, որպեսզի նա պատասխանի ոլորտին առնչվող հարցերին: Իրավիճակն այնքան թեժ է եղել, որ վարչապետը փաստացի հայտարարել է, որ ոլորտում որևէ փոփոխություն չի տեսնում, ու հայտարարել է, որ քննարկումը կշարունակեն հաջորդ շաբաթ, որպեսզի ավելի լավ պատրաստվեն հաշվետվությանը», – գրում են հոդվածի հեղինակները:–0–