Տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը կբարձրացնի Հայաստանի մրցունակությունը. Փաշինյան

20.09.2021, 21:36
Փաշինյանի խոսքով, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է հանգեցնել Հայաստանում տնտեսության կառուցվածքի էական փոփոխության և երկրի մրցունակության բարձրացմանը
Տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը կբարձրացնի Հայաստանի մրցունակությունը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է հանգեցնել Հայաստանում տնտեսության կառուցվածքի էական փոփոխության և երկրի մրցունակության բարձրացմանը:

Այս մասին Երևանում կայացած հայ-ռուսական գործարար համաժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանն ու հայ ժողովուրդն անցել է դաժան փորձությունների միջով, և այսօրվա ֆորումը այն վառ արտահայտումն է այն բանի, որ Ռուսաստանի հայերը, Ռուսաստանի հայկական բիզնեսը, ինչպես որ կար, շարունակում են կողք կողքի կանգնել Հայաստանի հետ, հայկական պետականությունը», - ասաց Փաշինյանը:

Загружается новость ... "Лево"

Վարչապետի խոսքով՝ պատմական այն կարևոր հանգրվանում, որում մենք գտնվում ենք, այս ուղերձը չափազանց կարևոր է: Նա հիշեցրերց, որ  2020 թ. 44-օրյա պատերազմից հետո  շատ անհրաժեշտ էր գտնել մի քանի կարևոր հարցերի պատասխաններ: Եվ այդ հարցերի պատասխանը գտնելու համար է, որ Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Ամեն օր տեղի են ունենում իրադարձություններ, որոնց հիման վրա կարելի է եզրակացնել, որ կան ուժեր, որոնք ցանկանում են ցույց տալ, որ մեր տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջանն անհնար է: Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունը, հստակ գիտակցելով, թե ինչ դժվարին մարտահրավերի առջև է կանգնած, հետևողականորեն կառաջնորդի Հայաստանին այս ճանապարհով: Այս ճանապարհին մեզ պետք են ամուր նյարդեր և սառնասրտություն», - ասաց նա:

Փաշինյանը շեշտեց, որ այս նպատակին հասնելու համար չափազանց կարևոր է համարում տարածաշրջանային հաղորդակցության բացումը `համաձայն  2020 թվականի նոյեմբերի 9 -ի և 2021 թվականի հունվարի 11 -ի հայտարարությունների:

«Մեր քննարկման համատեքստում այս խնդրի լուծումը շատ կարևոր է, քանի որ տարածաշրջանային հաղորդակցության բացումը պետք է հնարավորություն տա Հայաստանին հաղթահարել շուրջ 30 տարի տևող շրջափակումը, ինչը նշանակում է ներդրումային միջավայրի և կառուցվածքի էական փոփոխություն»,-նշեց վարչապետը:

Նա ընդգծեց, որ Հայաստանը բարձր է գնահատում իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի աջակցությունը տարածաշրջանում քաղաքական օրակարգն առաջ մղելու, սահմանների սահմանազատման և սահմանագծման, խաղաղ կարգավորման գործընթացը վերականգնելու գործում:

«Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանի Դաշնության շահագրգիռ և կառուցողական մոտեցումը չափազանց կարևոր է այդ խնդիրների լուծման համար, և մենք հետևողականորեն կնպաստենք այս օրակարգին», - ընդգծեց վարչապետը:-0-