Սևանա լճում մեկնարկել է լողափնյա սեզոնը (ՔԱՐՏԵԶ)

02.07.2024, 14:43
Հուլիսի 1-ից մեկնարկել է լողափնյա հանգստի սեզոնը Սևանա լճում․ ՔԱՐՏեԶ
Սևանա լճում մեկնարկել է լողափնյա սեզոնը (ՔԱՐՏԵԶ)

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հուլիսի 1-ից մեկնարկել է լողափնյա հանգստի սեզոնը Սևանա լճում։ 

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափերում մեկնարկել է լողափնյա սեզոնը։ 

Գործելու է 6 հանրային լողափ, որտեղ առկա են հետևյալ անվճար ծառայությունները՝ խաղահրապարակներ, հանդերձարաններ, ցնցուղարաններ, շվաքարաններ։ 

Հանրային լողափերում իրականացվելու է ջրափրկարարական ծառայություն, գործելու են բուժկետեր, էկոպարեկային և Ջրային պարեկային ծառայության կողմից ապահովվելու է հասարակական կարգի պահպանությունը։ 

Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։

общественный пляж