Սերժ Թանկյանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ալիևի դեմ

12.04.2023, 15:07
Սերժ Թանկյանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ալիևի դեմ
Սերժ Թանկյանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ալիևի դեմ
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի ռոք–երաժիշտ, System of Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և նրա նախագահ Իլհամ Ալիևի դեմ Հայաստանի նկատմամբ իրականացրած սադրանքից հետո։
«Ադրբեջանը կրակում է Հայաստանի դիրքերի ուղղությամբ Հայաստանի տարածքում», – գրել է Թանկյանը Facebook–յան իր էջում։

Ապրիլի 11-ին ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ: Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր:-0-