Սեպտեմբերից Հալեպ–Երևան–Հալեպ ուղիղ չվերթեր կմեկնարկեն

10.08.2021, 13:37
Սեպտեմբերից Հալեպ–Երևան–Հալեպ ուղիղ չվերթեր կմեկնարկեն
Սեպտեմբերից Հալեպ–Երևան–Հալեպ ուղիղ չվերթեր կմեկնարկեն

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Cham Wings ավիաընկերությունը Հալեպ- Երևան- Հալեպ երթուղով չվերթեր կիրականացնի, հաղորդում է «Արմենիա» միջազգային օդանավակայանների» Facebook–յան էջում։ 

Cham Wings ավիաընկերությունը սույն թվականի սեպտեմբերի 4-ից կմեկնարկի Հալեպ- Երևան- Հալեպ երթուղով չվերթեր: 

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր: 

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ», – նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:–0–