ՔՊ-ում Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով ստորագրահավաք են նախաձեռնել
25.09.2024,
15:51
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ նախաձեռնել են ստորագրահավաք՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը քննարկման առարկա դարձնելու համար

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ նախաձեռնել են ստորագրահավաք՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը քննարկման առարկա դարձնելու համար։
Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը՝ հղում անելով պատգամավոր Հովիկ Աղազարյանին;
Պատճառների մասին Աղազարյանը շատ չի խոսել, միայն նշել է՝ դրանցից մեկն էլ այն է, թե Մինասյանի հայրն ու եղբայրն ովքեր են։
Գրիգոր Մինասյանն արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2022-ի դեկտեմբերի 26-ից։