433.35
4.31
399.77
+6
Եղանակը Երևանում
Հայ

Ուշադրություն. փոփոխություններ են կատարվել ավարտական քննությունների և դասարանից դասարան փոխադրման կարգում

13:14
07 Մարտի 2022

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով փոփոխություններ են կատարվել սովորողների ամփոփիչ ստուգման, փոխադրման և ավարտման կարգում, հաղորդում է ՀՀ ԿԳՄՍՆ–ն։

Փոխադրում՝ դասարանից դասարան

1-ին դասարանում սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան գիտելիքների անհրաժեշտ նվազագույնի յուրացման պայմանով, բնութագրման միջոցով:

2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ, 11-րդ դասարանների ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան: Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում հոսքային ուսուցում իրականացնող կամ մասնագիտացված հանրակրթական դպրոցների 10-րդ և 11-րդ դասարանների սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան փոխադրական քննությունների միջոցով, որոնք անցկացվում են գրավոր կամ բանավոր՝ ըստ հաստատության հայեցողության։ Քննական առաջադրանքները մշակվում են դպրոցի մեթոդական միավորումների կողմից:

Գնահատում

Փոխադրական գրավոր քննությունները գնահատվում են 20, բանավոր քննությունները՝ 10 միավորային համակարգերով։ Բանավորի դեպքում դրական է համարվում 4-10, գրավորի դեպքում՝ 8-20 միավորը։

Ինտելեկտուալ (մտավոր) զարգացման խանգարմամբ պայմանավորված՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների՝ հաջորդ դասարան փոխադրումը կատարվում է անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա՝ ուսուցչի կողմից:

«Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաների պարապմունքներից առողջական վիճակի պատճառով սովորողի ազատված լինելը, ինչպես նաև չդասավանդվելու պատճառով որևէ առարկայից տարեկան գնահատական չունենալը չի ազդում նրա` հաջորդ դասարան փոխադրվելու կամ դպրոցն ավարտելու վրա:

Ուսումնական առարկաներից տարեկան գնահատականներ նշանակում են դասավանդող ուսուցիչները ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում: Տարեկան գնահատականները որոշվում են կիսամյակային գնահատականների հանրագումարների միջինացման արդյունքում:

4-րդ դասարանի ամփոփիչ ստուգում

4-րդ դասարանում անցկացվում է գիտելիքների ստուգում «Մայրենի» (գրավոր) և «Մաթեմատիկա» (գրավոր) առարկաներից, ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար՝ նաև «Ռուսաց լեզու» (բանավոր), ազգային փոքրամասնությունների դասարանների համար՝ իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր): Առաջադրանքները կազմվում են դպրոցի մեթոդմիավորումների կողմից:

Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Մաթեմատիկա» առարկայի թեստերը կազմվում են ռուսերենով։

9-րդ դասարանի ավարտական քննություններ

· ‹‹Հայոց լեզու›› և ‹‹Մաթեմատիկա›› առարկաներից անցկացվում են կենտրոնացված քննություններ Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կողմից հաստատված քննական կենտրոնում՝ գրավոր։

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներն ավարտական քննությունները կարող են հանձնել իրենց դպրոցում կամ կենտրոնացված՝ ըստ սովորողների, անհրաժեշտության դեպքում՝ ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի ընտրությամբ։ Հատուկ հանրակրթական դպրոցներում սովորողները քննություններ հանձնում են իրենց հաստատություններում։

Загружается новость ... "Лево"

9-րդ դասարանի համար ավարտական քննություններ են նախատեսված նաև

·   գրականությունից (բանավոր),

·   օտար լեզվից (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, այլ լեզուներ)՝ սովորողի ընտրությամբ, բանավոր:

·   Բնագիտությունից («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներ՝ սովորողի ընտրությամբ) այս տարի կանցկացվի գրավոր քննություն, իսկ 2022-2023 ուսումնական տարվանից սկսած՝ լաբորատոր փորձերի հիման վրա՝ բանավոր:

·  Հայոց պատմությունից (բանավոր),

·  Ֆիզկուլտուրայից (նորմատիվների հանձնում),

·  Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր), իսկ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները` իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր):

·  Բանավոր քննությունները կարող են կազմակերպվել երկու և ավելի օրերի ընթացքում՝ կախված հաստատության սովորողների թվից:

·  Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Ռուս գրականություն» առարկայի, իսկ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար իրենց մայրենի լեզվի և գրականության առաջադրանքները կազմվում են հաստատության մեթոդմիավորումների կողմից:

·  «Ֆիզկուլտուրա» առարկայի ավարտական քննությունն անցկացվում է նորմատիվների հանձնմամբ՝ ըստ 10 միավորային համակարգի:

·  Բացի կենտրոնացված քննություններից՝ մնացած առարկաների քննությունները սովորողները հանձնում են իրենց հաստատությունում:

·  Ավարտական քննություններից դրական միավոր չստացած սովորողների համար հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում կազմակերպվում է վերաքննություն։

·  ‹‹Հայոց լեզու›› և ‹‹Մաթեմատիկա›› առարկաներից վերաքննություններն անցկացվում են կենտրոնացված՝ ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատված քննական կենտրոններում:

·  9-րդ դասարանի սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը, եթե չի ներկայացել վերաքննությանը կամ վերաքննությունները հանձնելուց հետո առնվազն մեկ ուսումնական առարկայից չի ապահովել դրական միավոր (1-3 միավոր՝ բանավորի դեպքում, 1-7 միավոր՝ գրավորի դեպքում):

12-րդ դասարանի ավարտական քննություններ

· 12-րդ դասարանում հունվար կամ հունիս ամիսներին անցկացվում են պետական ավարտական քննություններ ‹‹Հայոց լեզու և հայ գրականություն›› (գրավոր), ‹‹Մաթեմատիկա›› (գրավոր), ‹‹Հայոց պատմություն›› (գրավոր) առարկաներից։

· Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր), իսկ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները` իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր):

·  Եթե 12-րդ դասարանի սովորողն առողջական խնդրի պատճառով հունվար ամսին չի ներկայացել պետական ավարտական որևէ քննության, ապա տվյալ առարկայից պետական ավարտական քննությունը պետք է հանձնի հունիսին:

· Հունվար ամսին պետական ավարտական որևէ քննությունից անբավարար գնահատվելու դեպքում 12-րդ դասարանի սովորողը տվյալ առարկայից պետական ավարտական քննությունը պետք է հանձնի հունիսին:

· Պետական ավարտական որևէ քննական առարկայից անբավարար գնահատված լինելու կամ քննությանը չներկայանալու դեպքում 2-րդ կիսամյակում տվյալ առարկան տվյալ սովորողի համար դառնում է պարտադիր ուսումնասիրության առարկա:

· Ավարտական և պետական ավարտական քննական առարկաների առաջադրանքները կազմվում են ԳԹԿ-ի կողմից։

·  Ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար «Ռուս գրականություն» առարկայի, ազգային փոքրամասնությունների դասարանների համար իրենց մայրենի լեզվի և գրականության առաջադրանքները կազմվում են դպրոցի մեթոդմիավորումների կողմից:

· «Ֆիզկուլտուրա» առարկայի ստուգարքն անցկացվում է նորմատիվների հանձնմամբ՝ որևէ քննաշրջանի ընթացքում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:29
25 Մարտի 2024
ARARAT հայկական կոնյակը՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքի գլխավոր գործընկեր (ՖՈՏՈ)
«Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցության արդյուքում ARARAT կոնյակը ստանձնեց Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մի շարք միջոցառումների գլխավոր գործընկերոջ դերը․ ՖՈՏՈ
11:19
25 Մարտի 2024
Crocus–ում ահաբեկչության հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացի կա
Crocus–ում ահաբեկչության հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացի կա
10:44
25 Մարտի 2024
Հայաստանին ցուրտ ճակատ է ներթափանցում․ սպասվում են ինտենսիվ տեղումներ
Սպասվում է քամու ուժգնացում, առանձին հատվածներում  տեղումները կլինեն ինտենսիվ,
21:32
24 Մարտի 2024
Երևանի ոստիկանության բաժին նռնակով ներխուժման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով
Երևանի ոստիկանության բաժին նռնակով ներխուժման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով
18:44
24 Մարտի 2024
Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը՝ Հիսուսի Հաղթական մուտքը Երուսաղեմ
/. Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ:
23:20
22 Մարտի 2024
Բնության հրաշք․ Երևանի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել (ՎԻԴԵՈ)
Բնության հրաշք․ Երևանի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել․ ՎԻԴԵՈ
21:15
22 Մարտի 2024
ՊԵԿ-ը գործարկել է ֆիզիկական անձանց էլ․ ծառայությունների միասնական համակարգ․ վերջինի միջոցով կարելի է ներկայացնել հաշվարկ-հայտարարագիր (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ-ը հայտարարագիր ներկայացնողներին հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնելու համար նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն․ ՎԻԴԵՈ
16:22
22 Մարտի 2024
Քիչ առաջ ձերբակալվեց նաև հասարակական գործիչ Վազգեն Սաղաթելյանը (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ ձերբակալվեց նաև հասարակական գործիչ Վազգեն Սաղաթելյանը․ ՎԻԴԵՈ
16:07
22 Մարտի 2024
Ուրուգվայում բացվեց ՀՀ դեսպանությունը (ՎԻԴԵՈ)
ՀՀ օրհներգի հնչյունների ներքո Ուրուգվայում բացվեց ՀՀ դեսպանությունը․ ՎԻԴԵՈ
15:22
22 Մարտի 2024
Պլատոնն ու «Կատարյալ պետությունը»․ Փաշինյանը TikTok–ում խոսել է քաղաքացու ազատության մասին (ՎԻԴԵՈ)
Պլատոնն ու «Կատարյալ պետությունը»․ Փաշինյանը TikTok–ում խոսել է քաղաքացու ազատության մասին․ ՎԻԴԵՈ
14:59
22 Մարտի 2024
Կոշտ ձևով ձերբակալել են հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանին. ՔԿ–ն նշում է, թե որ քրվարույթով են նրան ձերբակալել (ՎԻԴԵՈ)
ՀԺԿ–ն խստորեն դատապարտել է «ոստիկանության աշխատակիցների վայրագ գործողությունները Նարեկ Սամսոնյանի նկատմամբ»․ ՎԻԴԵՈ
13:24
22 Մարտի 2024
Ինչպե՞ս առցանց փոխել կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկը․ քայլ առ քայլ հրահանգ
Ինչպե՞ս օնլայն փոխել թոշակը կամ նպաստը վճարող բանկը․ քայլ առ քայլ հրահանգ