436.87
4.38
404.47
0
Եղանակը Երևանում
Հայ

Պատգամավոր Անուշ Բեղլոյանը պարզաբանել է Արցախի և հայկական հողերի մասին արված իր սկանդալային հայտարարությունները (ՎԻԴԵՈ)

15:38
03 Փետրվարի 2021
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանր պարզաբանել է իր սկանդալային հայտարարություններն Արցախյան պատերազմի, նրա պատճառներն և հայ ժողովրդի հետագա գործողությունների մասին։

«Ես պնդում եմ, որ այդպիսի հայտարարություններ չեմ արել: Նրանից, ինչ ինձ վերագրվում է, ես առհասարակ ոչինչ չեմ ասել: Նախ, ես ասել եմ, որ հայ գերիների վերադարձը պետք է անհապաղ տեղի ունենա և հիմնավորել եմ այնև ադրբեջանական կողմը չի կարողացել հակադարձել ինձ», – հայտարարեց Բեղլոյանն այսօր ԱԺ–ում։

Հիշեցնենք, որ Բեղլոյանը «Пограничная ZONA» նախագծի առցանց կոնֆերանսի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան պատերազմին, մի շարք հակասական հայտարարություններ է արել՝ ասելով, որ պետք է ապագային նայել, այլ ոչ թե վերադառնել անվերջ քննարկման առ այն, թե ով է առաջինը հարձակվել, ումն է այդ տարածքը:

Պատասխանելով լրագրողների հարցերին Բեղլոյանը զարմանք է հայտնել Գորգիսյանի խոսքերի կապակցությամբ, քանի որ «նա լինելով երկու գումարումների փորձառու պատգամավոր և ունենալով լավ կրթություն, չէր կարող չհասկանալ, որ այդպիսի հայտարարության տակ պետք է դնել սկզբնաղբյուրի հղումը, այլ ոչ թե ինձ վերագրվող խոսքեր պարունակող լրատվամիջոցի նյութ»։

«Այո, ես պնդում եմ, որ այդպիսի հայտարարություններ չեմ արել: Նրանից, ինչ ինձ վերագրվում է, ես առհասարակ ոչինչ չեմ ասել: Նախ, ես ասել եմ, որ հայ գերիների վերադարձը պետք է անհապաղ տեղի ունենա և հիմնավորել եմ այն, և ադրբեջանական կողմը չի կարողացել հակադարձել ինձ: Երկրորդ, ես ասել եմ, որ այն հարցը, թե որն է Ղարաբաղի կարգավիճակը, պետք է քննարկվի ոչ թե այս սեմինարի ընթացքում, այլ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո, երկրների ղեկավարների և ԱԳ նախարարների միջև: Ես ասել եմ՝ ձեր պնդումները, թե ումն է եղել այդ հողը և ով է առաջինը եղել այդ հողում կարևոր չեն այն համատեքստում, որ հայերից լավ այդ ամենը հիմնավորել որևէ մեկը չի կարող»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ նա այդ կոնֆերանսում ասել է, որ 30 տարի անընդհատ մենք անդրադարձ ենք կատարել դրան, ինչն էլ հանգեցրել է պատերազմի, Բեղլոյանն ասաց. «Ես նկատի ունեի, որ 30 տարի Ադրբեջանն ապարդյունք փորձել է պնդել, իր ժողովրդին համոզել է, որ Արցախը իրենց պատմական հողն է: Ես ասացի, որ 30 տարի այդ խոսակցությունները ձեզ բերեցին պատերազմի»:

«Դուք կարող եք նայել ամբողջ ձայնագրությունը և եթե գտնեք այդ արտահայտությունը: Միակ արտահայտությունը, որի վրա կառուցվել է այդ ամբողջ սուտը, եղել է ի պատասխան թուրք ներկայացուցչի պնդմանը, որ Արցախում վերականգնվել է պատմական արդարությունը: Այդ պնդմանը ես պատասխանել եմ, որ հայերից ավելի լավ պատմական մեջբերումներ անել որևէ մեկը չի կարող՝ նկատի ունենալով, որ 30 տարի Ադրբեջանը հնարելով պատմություն, փորձում է հիմնավորել Արցախի պատմական կարգավիճակը և հայերը այդ հարցում ավելի լավ են: Մեր պատմությունը և անտիկ մեջբերումները ապացուցում են հակառակը: Ես կոչ արեցի, որ խոսակցությունն այդ համատեքստում չշարունակվի»,-ասաց պատգամավորը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ
12:49
20 Փետրվարի 2024
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել․ նրանց մեղադրանք է ներկայացվել
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել
11:55
20 Փետրվարի 2024
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Ամփոփվել են 2024-2025 ուսուտարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
19:17
19 Փետրվարի 2024
Գիրք նվիրելու օրը նշվեց Երևանի կոնյակի գործարանում (ՖՈՏՈ)
Ավանդույթի համաձայն փետրվարի 19-ին Երևանի կոնյակի գործարանում նշվեց Գիրք նվիրելու օրը
15:56
19 Փետրվարի 2024
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
14:51
19 Փետրվարի 2024
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
Տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
13:00
19 Փետրվարի 2024
Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ
Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր
10:01
19 Փետրվարի 2024
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
23:22
16 Փետրվարի 2024
ՀՀ վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ