Փաշինյանը նշել է, թե ինչ պայմանավորվածություններ պետք է իրագործվեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանի դելիմիտացիայի ժամանակ

10.02.2022, 10:03
Փաշինյանը նշել է, թե ինչ պայմանավորվածություններ պետք է իրագործվեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանի դելիմիտացիայի ժամանակ
Փաշինյանը նշել է, թե ինչ պայմանավորվածություններ պետք է իրագործվեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանի դելիմիտացիայի ժամանակ
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ԱԺ-ու անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման հարցին՝ նշելով, թե ինչ պայմանավորվածություններ պետք է իրագործվեն:

Загружается новость ... "Лево"

«Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի պետական սահման, քանի որ երկրների միջև դեռևս խորհրդային ժամանակներում գոյություն է ունեցել սահման, որը դելիմիտիացիայի է ենթարկվել, իսկ 1991 թվականի ԱՊՀ ստեղծելու մասին համաձայնագրով, որը վավերացրել է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի խորհրդարանների կողմից, այդ սահմանները ճանաչվել են: Կարծում ենք, որ ահա այս պայմանավորվածությունները պետք է իրագործվեն այս տրամաբանությամբ։ Ընդ որում, պատրաստ ենք լսել այլ առաջարկներ և այլ պատկերացումներ»,- ասաց վարչապետը։

Անդրադառնալով այս թեմայով անհիմն շահարկումների մասին, թե գյուղերը անպաշտպան են մնալու և այլն, Փաշինյանը նշեց, որ նման բան չկա:

  «Առաջարկների փաթեթում ամեն ինչ հաշվի է առնված։ Պետք է նաև խոստովանել մի բան, որ այդ առաջարկը, որ մենք անում ենք, այնպես չէ, որ 100 տոկոսով կոմֆորտ է Հայաստանի համար կամ դիսկոմֆորտ է Ադրբեջանի համար։ Կա սահմանային գիծ և, կարծում ենք, որ այդ սահմանային գծով պետք է հետ քաշում տեղի ունենա, ընդ որում արձանագրելով, որ սա չի կանխորոշում սահմանազատման և սահմանագծման հետագա արդյունքները, այլ դա պետք է լինի համապատասխան բանակցությունների առարկա։ Կարծում եմ, որ այս առաջարկները հիմնված են լեգիտիմ և օրինական արձանագրումների վրա», - ասաց Փաշինյանը՝ կարևորելով խորհրդարանական գործընկերների կողմից այս առաջարկների էությունը միջազգային հանրությանը պատշաճ ներկայացնելը:

«Որովհետև իրավիճակի ոչ ճիշտ մեկնաբանությունը որոշ ուժեր կարող են օգտագործել սահմանին նոր էսկալացիաներ հրահրելու համար։ Մեզ համար շատ կարևոր է արձանագրել լեգիտիմ, օրինական իրողությունները և արձանագրել, որ կա գործուն այսպիսի մեխանիզմ, որը կարող է կանխել հետագա որևէ էսկալացիա»,- նշեց վարչապետը։-0-