575.37
6.62
485.18
+24
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանի մոտ քննարկվել են կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքներն ու հետագա քայլերը

17:05
10 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է տեղեկատվություն Հայաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի վիճակագրության, ընդհանուր դինամիկայի, վարակված անձանց առողջական վիճակի վերաբերյալ:

Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու քաղաքականության շրջանակում իրականացվող միջոցառումներին:

Загружается новость ... "Лево"

Նա նշել է, որ ՏՏ գործիքակազմը, մասնավորապես, տեղորոշման համակարգն արդյունավետ ընթացք ունի և հնարավորություն է տալիս ավելի վերահսկելի դարձնել կորոնավիրուսի տարածման շղթաները:

Զեկուցվել է, որ ապրիլի 8-ին պարետատան նախաձեռնած հատուկ` Չինաստանից Հայաստան չվերթով ՀՀ առողջապահական համակարգը համալրվել է 120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքերով, 2 թթվածնի մատակարարման կայանով, 60 հազար հատ թեստով, 60 հազար հատ բժշկական դիմակով, 280 հազար հատ պաշտպանիչ դիմակով, 20 հազար հատ պաշտպանիչ ակնոցներով, 100 հազար հատ պաշտպանիչ արտահագուստով և դեղամիջոցներով:

Տ. Ավինյանը նշել է, որ առաջիկա օրերին համակարգը կհամալրվի ևս 100 հազար թեստերով, ինչը հնարավորություն կտա ընդլայնել թեստավորման շրջանակը և հզորությունները, ինչպես նաև նոր սարքավորումներով և պաշտպանիչ միջոցներով:

Նիստում քննարկման առարկա են դարձել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու ուղղությամբ հետագա անելիքները:

Քննարկվել են տնտեսական, սոցիալական, կրթական, մշակութային և հանրային կյանքի մյուս ոլորտներում աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է եղել համաճարակաբանական խնդրի կառավարելիությանը, տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներին, վերահսկողության մեխանիզմներին և մի շարք այլ հարցերի:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:56
06 Օգոստոսի 2020
Ազգային ժողովի շենքը «ներկվել» է Լիբանանի դրոշի գույներով (ՖՈՏՈ)
ՀՀ Ազգային ժողողվի շենքը լուսավորվել է Լիբանանի դրոշի գույներով. ՖՈՏՈ
19:25
06 Օգոստոսի 2020
Արսեն Թորոսյանի նկատմամբ վարույթ է հարուցվել
ԱՆ նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել
18:08
06 Օգոստոսի 2020
ՈՒՇԱԳՐԱՎ. ԱԱԾ-ն ռուս շպիոննե՞ր է փնտրում, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ հայտարարություն է տարածել. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
ՈՒՇԱԳՐԱՎ. ԱԱԾ-ն ռուս շպիոննե՞ր է փնտրում, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ հայտարարություն է տարածել. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
17:22
06 Օգոստոսի 2020
ՀՀ ՊՆ-ն ցույց է տվել գրոհային ավիացիոն ուժերի վարժանքները (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ՀՀ ՊՆ-ն ցույց է տվել գրոհային ավիացիոն ուժերի վարժանքները․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
16:48
06 Օգոստոսի 2020
Ո՞ր հոդվածով է ձերբակալվել Ռոբերտ Նազարյանը. ՀՔԾ-ն մանրամասնում է
ՀՔԾ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի ձերբակալման մասին մանրամասներ է հայտնել
15:41
06 Օգոստոսի 2020
ՀՀ նախագահը ռազմական ոստիկանության նոր պետ է նշանակել
ՀՀ նախագահը ստորագրել է ռազմական ոստիկանության նոր պետ նշանակելու մասին հրամանագիրը
15:40
06 Օգոստոսի 2020
Հայկ Մհրյանն ազատվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնից
Հայկ Մհրյանն ազատվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնից
13:41
06 Օգոստոսի 2020
Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
12:52
06 Օգոստոսի 2020
Եթե գործարանում, բանկում, սուպերմարկետում 1 հոգու մոտ վիրուս հայտնաբերվի, բոլորը կթեստավորվեն. նախարար (ՎԻԴԵՈ)
Կառավարությունը մարտավարություն է փոխում. եթե գործարանում, բանկում, սուպերմարկետում 1 հոգու մոտ կորոնավիրուս հայտնաբերվի, բոլորը կթեստավորվեն. ՎԻԴԵՈ
12:29
06 Օգոստոսի 2020
Ներդրվելու է նախագծային պարտադիր ուսուցում 7-րդ դասարանից, մինչև 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակը միավորային գնահատում չի իրականացվելու. նախարար
Վարչապետի մոտ խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ բերդրվելու է նախագծային պարտադիր ուսուցում 7-րդ դասարանից, մինչև 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակը միավորային գնահատում չի իրականացվելու
12:18
06 Օգոստոսի 2020
Վանաձորի քիմպրոմում պահվում է ահռելի քանակի ամոնիակ, ամոնիակաջուր, 300կգ սնդիկ. Մարուքյանը գրությամբ դիմել է ԱԻ նախարարին
Վանաձորի քիմպրոմում պահվում է ահռելի քանակի ամոնիակ, ամոնիակաջուր, 300կգ սնդիկ. Մարուքյանը գրությամբ դիմել է ԱԻ նախարարին
11:20
06 Օգոստոսի 2020
COVID-19–ից առողջացել է ևս 706 մարդ, 2 մարդ մահացել է. ԱՆ–ն մանրամասնում է
COVID-19–ից առողջացել է ևս 706 մարդ, 2 մարդ մահացել է. ԱՆ–ն մանրամասնում է