Փաշինյանի գլխավորությամբ ԱԽ նիստ է անցկացվել, քննարկվել են Հայաստանի ինքնիշխան տարածքի անձեռնմխելիության ապահովմանն ուղղված հարցերը

16.05.2021, 23:09

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ բանակցությունների ընթացքին և Հայաստանի ինքնիշխան տարածքի անձեռնմխելիության ապահովմանն ուղղված հետագա քայլերին վերաբերող հարցեր», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ինչպես հաղորդում են ԶԼՄ–ները, Արցախում խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի մասնակցությամբ բանակցություններն այսօր ավարտվել են, նախնական տեղեկություններով ադրբեջանցիները պետք է հետ նահանջեն։–0–