ԶԼՄ. Սյունիքում բանակցություններն ավարտվել են, ադրբեջանցիները պետք է հեռանան Սև լճից
16.05.2021,
23:01
ԶԼՄ. Սյունիքում բանակցություններն ավարտվել են, ադրբեջանցիները պետք է հեռանան Սև լճից

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Արցախում խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի մասնակցությամբ բանակցություններն այսօր ավարտվել են, նախնական տեղեկություններով ադրբեջանցիները պետք է հետ նահանջեն, հաղորդում է news.am–ը` հղում անելով Սյունիքի Վերին Ակներ գյուղի համայնքապետ Սպարտակ Մինասյանին:
«Նախնական տեղեկություններով նրանք պետք է հետ քաշվեն, լարվածությունը իջնի, հետո դիրքեր պետք է դնեն: Բայց դիրքերը մեր բնակավայրեր մոտ չեն լինելու»,- ասել է նա ` հավելելով, որ ավելի մանրամասն տեղեկություններ ավելի ուշ կտրամադրի:
Բանակցությունների ավարտի մասին tert.am–ին հայտնել է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը:–0–