Փաշինյան. կորոնավիրուսի դեպքերի նվազման միտումը, որ կանգ էր առել, կարծես թե նորից սկսում է շարունակվել (ՎԻԴԵՈ)

27.08.2020, 11:47
Փաշինյանն այսօր հայտնեց, որ կորոնավիրուսի դեպքերի նվազման միտումը, որ կանգ էր առել, կարծես թե նորից սկսում է շարունակվել. ՎԻԴԵՈ
Փաշինյան. կորոնավիրուսի դեպքերի նվազման միտումը, որ կանգ էր առել, կարծես թե նորից սկսում է շարունակվել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ նշել է, որ կորոնավիրուսի դեպքերի թվի նվազման միտումը վերականգնվել է։

«Կարող ենք ասել, որ նախորդ շաբաթվա տվյալներով՝ դեպքերի նվազման միտումը, որ կանգ էր առել, կարծես թե նորից սկսում է շարունակվել, և սա բացառապես պայմանավորված է հակահամաճարակային կանոնների պահպանման որակով, որը մեզնից յուրաքանչյուրի անհատական վարքագծից է կախված», – նշեց վարչապետն` ավելացնելով, որ գործնականում 6 օր ունեինք ամենօրյա դեպքերի՝ 200-ից նվազ քանակ, երեկվա ցուցանիշը մի փոքր բարձր է՝ 203 դեպք՝ 1938 հետազոտությունից:

«Պետք է ամեն ինչ անենք՝ հետազոտությունների մեծ ծավալը պահելու համար»,-ասաց նա։

Օգոստոսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43270 դեպք, որոնցից 36988-ն` առողջացած, 864-ը` մահվան ելքով։–0–