ՊՆ–ն պարզաբանում է Տավուշում կրակահերթերի մասին լուրերը

27.05.2021, 14:39
ՊՆ–ն պարզաբանում է Տավուշում կրակահերթերի մասին լուրերը
ՊՆ–ն պարզաբանում է Տավուշում կրակահերթերի մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Տավուշում ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումներից մեկն իրականացնում է կրակային վարժանքներ:

Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»` հղում անելով ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը, որը մեկնաբանել է Տավուշի մարզում փոխհրաձգության մասին խոսակցությունները:

«Տավուշում ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումներից մեկն իրականացնում է կրակային վարժանքներ: Ըստ երևույթին դրա հետ են շփոթել: Այնտեղ հակառակորդի կողմից կրակահերթերի, փոխհրաձգությունների մասին լուրերը չեն հաստատվում»,-նշել են վարչությունից:

ՊՆ–ի հաղորդմամբ, մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։–0–