Ադրբեջանցի զինծառայողները գերեվարել են 6 հայ զինծառայողի, ՊՆ–ն հրապարակել է նրանց անունները
27.05.2021,
10:43
Ադրբեջանցի զինծառայողներն այսօր առավոտյան գերեվարել են 6 հայ զինծառայողի, ՊՆ–ն հրապարակել է նրանց անունները

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։
«Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
ՊՆ–ից նաև հայտնում են, որ ՀՀ տարածքում` առանց սահմանը հատելու ինժեներական աշխատանքներ կատարած ու գերեվարված անձինք են պայմանագրային զինծառայողներ Ա. Ն. Աբգարյանը, Ի. Ա. Սարգսյանը, Վ. Վ. Սարգսյանը, Բ. Ս. Օհանյանը, Ա. Գ. Բուդոյանը, Վ. Օ. Ռաֆայելյանը։
« Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, ըստ որի՝ ադրբեջանական ԶՈՒ կողմից գերեվարված հայ զինծառայողները գտնվել են Ադրբեջանի տարածքում, չի համապատասխանում իրականությանը», – նշել են գերատեսչությունից:–0–