630.68
7.05
522.09
+14
Եղանակը Երևանում
Հայ

Նոր ռուսական ռազմաբազա Սյունիքում և պայմանագրի թարմացում ՌԴ–ի հետ. Մարուքյանը հանդես է եկել առաջարկով

14:14
23 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը հանդես է եկել հայտարարությամբ` առաջարկելով կոնկրետ մեխանիզմներ Սյունիքի անվտանգության ապահովման համար։

«Դեռևս դեկտեմբերի 5-ին հայտարարել էի, որ մեզ անհրաժեշտ է թարմացնել մեր իրավապայմանագրային հենքը՝ կնքելով նոր անվտանգային բնույթի պայմանագիր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ, որից հետո տեղի ունեացան Սյունիքի հայտնի դեպքերը։», – նշել է Մարուքյանը։

Նա ավելացրել է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորները փաստահավաք այց կատարեցին Սյունիքի մարզի այն համայնքներ, որոնց սահմաններին, պատերազմի արդյունքում, անթույլատրելիորեն մոտ են դարձել Ադրբեջանի զինված ուժերի դիրքերը։

«Ամփոփելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների այցը Սյունիքի մարզ՝ հարկ ենք համարում անդրադառնալ մի շարք հարցերի։ Առանցքային հարց է, թե ինչպիսի՞ն պետք է լինի Ռուսաստանի Դաշնության հետ մեր նոր անվտանգային պայմանագիրը, որն առաջարկվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից կամ ինչպե՞ս ռուսական նոր ռազմաբազան կապահովի Սյունիքի անվտանգությունը։ Արցախյան 2020թ. պատերազմն էականորեն փոփոխության է ենթարկել Հարավային Կովկասում առկա գեոպոլիտիկ դրվածքները, կոտրել Հայաստանի՝ վերջին 26 տարիների ընթացքում ունեցած անվտանգության համակարգը։ Ռազմաքաղաքական զսպումների և հակակշիռների մեխանիզմները, որոնք սկսած 1994թ. Բիշքեքյան արձանագրությունից թույլ էին տալիս կա՛մ զսպել կոնֆլիկտի կողմերին պատերազմի թեժ ընթացքից, կա՛մ արագ «մարել» կոնֆլիկտի էսկալացիան (ինչպես 2016թ. ապրիլին), թուրք-ադրբեջանական կործանիչ հարվածի տակ հայտնվեցին, և, որպես 44-օրյա անընդմեջ դաժան ռազմական գործողությունների արդյունք, խլեցին հազարավոր մարդկային կյանքեր, խեղեցին տասնյակ հազարավոր զինծառայողների և քաղաքացիական անձանց առողջությունը, անօթևան թողեցին տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների, սպառնալիքի տակ թողեցին նոր քաղաքներ և այլ տարածքներ», – նշվում է ԼՀԿ–ի հայտարարության մեջ։

Անկասկած, Ռուսաստանի Դաշնությունը, ի դեմս երկրի բարձրագույն ղեկավարության, որոշիչ դեր է խաղացել ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում։ Հայ ժողովուրդը գնահատում է ու խորապես շնորհակալ է նրա համար, թե ինչ հաստատուն կերպով ռուս խաղաղապահը կանգնեց մեր զինվորների և բնակչության կողքին։

Այդ իսկ պատճառով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո հայտարարեց ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի համար անվտանգության նոր մեխանիզմների ներդրման, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև խորացված ռազմաքաղաքական համագործակցության նոր պայմանագրի կնքման անհրաժեշտության մասին։

«Մեր խմբակցության կողմից վերջերս երկրի հարավ կատարված այցի և Սյունիքում բնակվող մեր հայրենակիցների հետ շփումների արդյունքում՝ մենք հասկացել ենք, որ քաղաքացիներն ունեն լուրջ մտավախություններ՝ կապված նրա հետ, որ թշնամին կարող է ոտնձգել իրենց բնակավայրեր, քանի որ սահմանն արդեն չափազանց մոտ է իրենց համայնքներին», – նշվում է ԼՀԿ–ի հայտարարության մեջ։

Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է միևնույն անվտանգային գոտում, ինչ Ռուսաստանի Դաշնությունը՝ առկա ռազմաքաղաքական պայմանագրային բազայի գործողության պայմաններում, մասնավորապես՝ Հավաքական անվտանգության պայմանագիրը և 5 միջպետական պայմանագրերը։

ԼՀԿ–ից առաջարկում են Հայաստանի և Ռուսաստանի միջև խորացված ռազմաքաղաքական փոխգործակցության մեկ լայն պայմանագրում միավորել հետևյալ միջպետական պայմանագրերը՝ ժամանակակից ռիսկերի և սպառնալիքների վերագնահատմամբ, ինչը կնշանակի թղթին հանձնել այն իրողությունները, որոնք այժմ փաստացի առկա են հողի վրա.

-  Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց գործունեության պայմանների մասին պայմանագիր (1992թ.),

- Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիր (1997թ.),

-  Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքերի (ուժերի) կիրառման համատեղ պլանավորման հարցերի մասին համաձայնագիր (2000թ.),

-  Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր (2015թ.),

- Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին համաձայնագիր (2016թ.)։

Նոր պայմանագրում պետք է հատուկ տեղ գրավի Սյունիքի մարզի անվտանգությանը։ Ակնհայտ է, որ Արցախում ռազմական-ռազմավարական դիրքերի փոփոխություններն ստեղծել են Սյունիքում բնակվող մեր քաղաքացիների խաղաղ և անվտանգ կյանքի համար մի շարք սպառնալիքներ. խոսքը մասնավորապես Մեղրի քաղաքին և հարակից բնակավայրերին, Կապան քաղաքի շրջանի վարչական և տնտեսական կենտրոնի սահմանային դիրքին, Գորիս քաղաքին և և մի շարք հարակից համայնքներին (մասնավորապես՝ Շուռնուխ, Որոտան, Տեղ, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Դավիթ Բեկ), ինչպես նաև ԵԱՏՄ երկրները Իրանին կապող՝ Գորիս-Կապան միջպետական ավտոմայրուղուն ադրբեջանական ուժերի անմիջականորեն մոտ լինելու մասին է։

«Այս կապակցությամբ, մենք կենսական անհրաժեշտություն ենք համարում Սյունիքի մարզում նոր ռուսական ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ հրատապ բանակցություններ սկսելը։ Ռազմաբազան կդառնա մի կողմից՝ Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի արդյուավետ, արագ և շարժուն գործունեության հենարան, մյուս կողմից՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության երաշխավոր, որը մտնում է ՀԱՊԿ միասնական անվտանգային գոտու մեջ, ինչպես նաև սահման հանդիսանում ԵԱՏՄ և Իրանի Իսլամական Հանրապետության միջև, որի հետ գործում է ազատ առևտրի գոտու կազմավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնության ռեժիմ», – նշվում է ԼՀԿ–ի հայտարարության մեջ։

Նշենք, որ Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազային փորձը հանդիսանում է անվտանգության ապահովման այդ մեխանիզմի արդյունավետության երաշխիքը։ Տասնամյակներ շարունակ այդ բազան ապահովում է հայ-թուրքական սահմանի անխախտելիությունը։

«Մենք պատմական ենք գնահատում Հայաստանի և Ռուսաստանի միջև նոր պայմանագրի պոտենցիալը։ Նման փաստաթուղթը կարող է դառնալ մեր ժողովուրդների դարավոր բարեկամության, ընդհանուր արժեքները համատեղ պաշտպանելու և գոյություն ունեցող սպառնալիքների դեմ պայքարելու (ահաբեկչության տարածում, տարածաշրջանի երկրների ռազմատենչ և զավթողական հռետորաբանություն, հարևան երկրների, ռազմաքաղաքական միավորների ռազմական ներուժի ընդլայնում) պատրաստակամության արձանագրումը: Այդ իսկ պատճառներով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն սկսել է մեր կողմից առաջարկվող պայմանագրի և Սյունիքում նոր ռուսական ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ հիմնական դրույթների մշակումը, և մենք պատրաստվում ենք ակտիվորեն առաջ մղել տվյալ մեխանիզմի իրագործումը, քանի որ մեր քաղաքացիների անվտանգ կյանքի ապահովումը առաջնային խնդիր է մեզ համար», – նշվում է հայտարարության մեջ:–0–

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:06
08 Մայիսի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 4231 թեստ, հաստատվել է 411 նոր դեպք, 814 մարդ առողջացել է, 16 մարդ մահացել է
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 4231 թեստ, հաստատվել է 411 նոր դեպք, 814  մարդ առողջացել է, 16 մարդ մահացել է
10:15
08 Մայիսի 2021
Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել
Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել
23:22
07 Մայիսի 2021
Երևանում և հանրապետության մի շարք վայրերում ֆիքսվել է բացառիկ եղանակային երևույթ (ՖՈՏՈ)
Երևանում և հանրապետության մի շարք վայրերում ֆիքսվել է բացառիկ եղանակային երևույթ.ՖՈՏՈ
20:51
07 Մայիսի 2021
Ի՞նչ իրավիճակ է հայ–ադրբեջանական շփման գծում. ՊՆ–ն տեղեկացնում է
Ի՞նչ իրավիճակ է հայ–ադրբեջանական շփման գծում. ՊՆ–ն տեղեկացնում է
20:01
07 Մայիսի 2021
ԱԺ անցնելու շեմը կուսակցությունների համար նվազեցվեց, դաշինքների համար՝ բարձրացվեց
ԱԺ անցնելու շեմը կուսակցությունների համար նվազեցվեց, դաշինքների համար՝ բարձրացվեց. ԱԺ–ն հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
19:42
07 Մայիսի 2021
ՀՀ նախագահի մոսկովյան արձակուրդը. Արմեն Սարգսյանը կգտնվի կարճատև արձակուրդում
ՀՀ նախագահի մոսկովյան արձակուրդը. Արմեն Սարգսյանը կգտնվի կարճատև արձակուրդում
18:34
07 Մայիսի 2021
Գյումրիում բացվել է «Ռոստելեկոմ»-ի նոր և ժամանակակից վաճառքի և սպասարկման սրահը (ՖՈՏՈ)
Մայիսի 6-ին Գյումրիում բացվեց «Ռոստելեկոմ» ընկերության վաճառքի և սպասարկման նոր սրահը.ՖՈՏՈ
17:29
07 Մայիսի 2021
Մանկապարտեզներում արդեն կարող է կազմակերպվել լրացուցիչ ընդունելություն, կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները մեղմացվել են
Մանկապարտեզներում արդեն կարող է կազմակերպվել լրացուցիչ ընդունելություն, կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները մեղմացվել են
14:46
07 Մայիսի 2021
Հայաստանում «օրենքով գող» է ձերբակալվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստանում «օրենքով գողի» բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է ձերբակալվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
11:38
07 Մայիսի 2021
Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկը Երևանի թունելներից մեկով (ՖՈՏՈ)
Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկը Երևանի թունելներից մեկով..ՖՈՏՈ
11:32
07 Մայիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 356 նոր դեպք, 1034 մարդ առողջացել է, 17 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 356 նոր դեպք, 1034 մարդ առողջացել է, 17 մարդ մահացել է
23:29
06 Մայիսի 2021
Հայաստանից վերադառնալիս. Զախարովան գեղեցիկ լուսանկար է հրապարակել օդանավից (ՖՈՏՈ)
Հայաստանից վերադառնալիս. Զախարովան գեղեցիկ լուսանկար է հրապարակել օդանավից.ՖՈՏՈ