Նախարար. Հայաստանը պայմանավորվել է ՌԴ–ից կորոնավիրուսի պատվաստանյութի 1մլն դեղաչափ ձեռք բերելու շուրջ
14.04.2021,
20:17
Առողջապահության նախարարն այսօր հայտարարել է, որ Հայաստանը պայմանավորվել է ՌԴ–ից կորոնավիրուսի պատվաստանյութի 1մլն դեղաչափ ձեռք բերելու շուրջ

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը պայմանավորվել է ՌԴ–ից կորոնավիրուսի պատվաստանյութի 1մլն դեղաչափ ձեռք բերելու շուրջ, հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ԱԺ–ում։
«Հաշվի առնելով նաև այլ պայմանավորվածությունները` մենք հնարավոր ենք համարում մինչև տարեվերջ պատվաստել բնակչության մինչև 20%–ին», – ասաց նա։
Հայաստանում ապրիլի 13–ից մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը։ Ներմուծվել է AstraZeneca–ի 24 000 հազար դեղաչափ և Sputnik-V–ի 15 000 դեղաչափ` 7500 մարդու համար։ Պատվաստումն իրականացվում է կամավոր հիմունքներով ռիսկի խմբում գտնվող մարդկանց շրջանում։ Ռիսկային խմբում գտնվող մինչև 55 տարեկան անձինք պատվաստվելու են Sputnik-V–ով, իսկ 55–ից բարձր անձինք` AstraZeneca–ով։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում ապրիլի 7–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանին անհրաժեշտ է պատվաստանյութի ավելի քան 1մլն դեղաչափ։
Ապրիլի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 205128 դեպք, որոնցից 184243-ն` առողջացած, 3794-ը` մահվան ելքով։–0–