Վաղվանից կմեկնարկի կորոնավիրուսի դեմ պատվաստման պրոցեսը. նախարարը պարզաբանել է`ով կպատվաստվի AstraZeneca–ով, ով` «Սպուտնիկ V»-ով

12.04.2021, 15:10
Վաղվանից կմեկնարկի կորոնավիրուսի դեմ պատվաստման պրոցեսը. նախարարը պարզաբանել է`ով կպատվաստվի AstraZeneca–ով, ով` «Սպուտնիկ V»-ով
Վաղվանից կմեկնարկի կորոնավիրուսի դեմ պատվաստման պրոցեսը. նախարարը պարզաբանել է`ով կպատվաստվի AstraZeneca–ով, ով` «Սպուտնիկ V»-ով

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը կսկսվի ապրիլի 13–ին, պատվաստանյութերը բաշխված են տարիքային կատեգորիաներով, ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով, պատվաստումը կսկսվի ապրիլի 13–ից մայրաքաղաքում, իսկ ապրիլի 14–ից` մարզերում, ինչի կապակցությամբ հիմա իրականացվում է պատվաստանյութերի բաշխման գործընթաց։

Նա նշեց, որ վաղվանից կիրականացվի պատվաստում AstraZeneca–ի պատվաստանյութով, այնուհետև` 1–2 օրվա տարբերությամբ` «Սպուտնիկ V» պատվաստանյութով։

Նախարարը նաև հայտնել է, որ Հայաստանում AstraZeneca-ով պատվաստում կթույլատրվի իրականացնել միայն 55 տարեկանից բարձր քաղաքացիներին:

««AstraZeneca պատվաստանյութի օգտագործման ցուցումներով որոշակի փոփոխություններ են կատարվել, և լրացուցիչ ապահովության ու անվտանգության համար կիրառվել է տարիքային սահմանափակում: Մենք ևս մանրակրկիտ ձևով ուսումնասիրել ենք բոլոր մասնագիտական կառույցների կողմից տրված խորհրդատվությունները և որոշում կայացրինք, որ AstraZeneca-ով պատվաստման համար մենք ևս կսահմանենք տարիքային շեմ, պատվաստում կիրականացնենք միայն 55 տարեկանից բարձր քաղաքացիների համար»,-ասաց Ավանեսյանը:

Նախարարը ներկայացրեց, թե ինչու են նման բաժանում արել:

«Որպեսզի բուժաշխատողների համար հստակ և հասկանալի լինեն չափորոշիչները, և մարդիկ չունենան տարընկալումներ, թե ում ինչ պատվաստանյութ պետք է անեն: Եվ քանի որ առաջնահերթություն է հնարավորինս շատ անձանց պատվաստել և հիվանդանալուց զերծ մնալու, անգամ հիվանդանալու պարագայում այն թեթև ընթացքով տանելու հնարավորություն տալ, մենք այսպիսի քաղաքականություն ենք որդեգրել»,-ասաց Ավանեսյանը:–0–