+12
Եղանակը Երևանում
Հայ

Մոտ ժամանակներում հնարավորություն կստեղծվի ավելացնել ասպիրանտական տեղերը. Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահը՝ ոլորտի նոր նախաձեռնությունների մասին

19:24
17 Դեկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ընթացիկ տարում հաստատվել է 171 թեկնածուական և դոկտորական աստիճան: Որից 154-ը թեկնածուական է, 17-ը՝ դոկտորական: Պաշտպանությունների ցուցանիշը 2020 թ-ի համեմատ շատ քիչ տարբերությամբ աճել է, սակայն նախորդ տարիների համեմատ նկատելի նվազել է:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը:

Նրա խոսքով՝ անկումը նկատելի է վերջին տարիների համեմատ: Նախկինում տարեկան լինում էր մոտ 600 պաշտպանություն է:

«Չնայած դրան, ընդհանուր պաշտպանությունների թիվը նվազել է, քանի որ 6-7 տարի առաջ տարեկան կտրվածքով մոտ 600 պաշտպանություն է եղել, իսկ հիմա պաշտպանությունների թիվը չորս անգամ նվազել է: Եվ այս պահին մեր ունեցած պաշտպանությունների քանակը նույնիսկ բավարար չէ գիտնականների սերնդափոխության և պրոֆեսորադասախոսական անձնակազմի համալրման համար»,-ասաց Քեռյանը:

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահը նշեց, որ 2018 թ.-ից հետո պայման է դրվել, ըստ որի պետք է ունենալ տպագրություն «Web of Science», «Scopus» շտեմարաններում տեղ գտած պարբերականներում: Դրանից հետո դոկտորականների թիվն էական նվազել է, սակայն մասնագետը նկատեց, որ ընթացիկ տարում 2020-ի համեմատ դոկտորականների պաշտպանության աճ է նկատվում:

«Պետք է ասեմ նաև, որ ասպիրանտներին տրվող տեղերի քանակով է որոշվում ելքը: Այսինքն, եթե շատ տեղեր տրվեն, ավելի շատ պաշտպանություններ կլինեն, բայց մի կողմից էլ եղած պոտենցիալից էլ ավելի շատ ասպիրանտական տեղեր հատկացնելն էլ կարող է բերել որակի էական նվազման»,-ասաց բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահը:

Քեռյանի խոսքով, այստեղ կարևոր է եղած պոտենցիալը հաշվի առնելը: Նա նկատեց, որ անհրաժեշտ են համալիր ուսումնասիրություններ ՝ հասկանալու, թե որ ուղղությամբ որքան շատ մասնագետներ են հարկավոր: Այդ ուսումնասիրությունները պետք է ցույց տան, թե ասպիրանտական տեղերը որ ուղղություններով է հատկապես պետք բաշխել:

Կարեն Քեռյանը կարևորեց որակական պահանջների, աստիճանաշնորհման համակարգի փոփոխությունների անհրաժեշտությունը:
Նա հավելեց նաև, որ մոտակա տարիների համար այնպիսի քաղաքականություն է որդեգրվել, որ պաշտպանության քանակն աճի գիտնականների բանակն ավելացնելու համար: Այս պահին քննարկումներ են գնում ԿԳՄՍ նախարարությունում, և մոտ ժամանակներում հնարավորություն կստեղծվի ասպիրանտական տեղերն ավելացնելու:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:51
21 Մարտի 2023
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
20:00
21 Մարտի 2023
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
16:36
21 Մարտի 2023
Զինծառայողը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՊՆ
Զինծառայողը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
15:57
21 Մարտի 2023
Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում Global Finance միջազգային առաջատար ֆինանսական ամսագրի կողմից
10:00
21 Մարտի 2023
FlyOne Armenia-ն գործարկում է Երևան-Լառնակա ուղիղ չվերթեր
FlyOne Armenia-ն գործարկում է Երևան-Լառնակա ուղիղ չվերթեր
22:18
20 Մարտի 2023
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն
15:16
20 Մարտի 2023
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է. ԱԺ նախագահ
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է, hայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
13:24
20 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
13:06
20 Մարտի 2023
Երևանի կոնյակի գործարանի մեկնարկած «Խմե՞լ ես, մի´ վարիր» ծրագիրը՝ «X-Drive» ավտոդպրոցի հիմնական ուսումնական ծրագրում (ՖՈՏՈ)
Երևանի կոնյակի գործարանի իրականացրած «Խմե՞լ ես, մի՛ վարիր» կրթական ծրագիրը ներառվել է «X-Drive» ավտոդպրոցի հիմնական ուսումնական ծրագրում. ՖՈՏՈ
10:15
20 Մարտի 2023
Այսօր Երևանի մի շարք փողոցներ փակ են լինելու
Այսօր Երևանի մի շարք փողոցներ փակ են լինելու
17:24
17 Մարտի 2023
ՀՐԱՏԱՊ. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց. ՎԻԴԵՈ
16:03
17 Մարտի 2023
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը