Մոտ 12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

30.04.2021, 13:15
Մոտ 12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Մոտ 12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 30-ին ժամը 09.15-ից մինչև 21.00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝ Գաջեգործների, Վարդաշենի 1-12 փողոցների, Նոր Արեշ 7, 9 և 20-50 զույգ համարների փողոցների ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։–0–