Մոսկվա–Երևան չարտերային չվերթ է կազմակերպվելու. հայտնի է ամսաթիվը և ուղևորների ցանկը

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Վաղը նախատեսվում է իրականացնել Մոսկվա–Երևան չարտերային չվերթ։
Ինչպես հայտնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատունը, Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան հերթական չարտերային չվերթը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 17-ին (ժամը՝ 15։40-ին)։
Նշյալ չվերթով Հայաստան կարող են վերադառնալ դեսպանությունում հերթագրված քաղաքացիները (հերթագրումը՝ սկսած 464 համարից):
«Քաղաքացիների՝ ճշտված ցուցակը կհրապարակենք հաջորդիվ։ Մեկնող քաղաքացիների տվյալները հավելյալ ճշտվում են հեռախոսակապի միջոցով։ Հերթագրված քաղաքացիներին տոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է մայիսի 17-ին մոտենալ օդանավակայանի N94 տոմսարկղ (ժամը՝ 11:00-ից սկսած): Հաշվառումը կմեկնարկի ժամը՝ 12։00-ից սկսած (32-ից 37-ը հաշվառման սեղաններ)», – հայտնում են դեսպանատնից։–0–