Միքայել Վարդանյանի 117 մլն. դրամ աջակցության շնորհիվ Մասիս խոշորացված համայնքում ամբողջությամբ կլուծվի աղբահանության խնդիրը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
10:38
19 Մարտի 2024
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մասիս խոշորացված համայնքում աղբահանության խնդիրն ամբողջությամբ կլուծվի: Բարերար Միքայել Վարդանյանը համայնքին նվիրել է աղբատար մեքենա, բազմաֆունկցիոնալ սանմաքրման մեքենա, 230 նոր աղբաման և բեռնատար մեքենա:
Նվիրատվության շնորհիվ Մասիս քաղաքում և հարակից 26 բնակավայրում հնարավոր կլինի աղբահանությունն իրականացնել ամենօրյա ռեժիմով և ամբողջ ծավալով:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 117 մլն դրամ:–0–
ՊԵԿ-ը հայտարարագիր ներկայացնողներին հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնելու համար նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն․ ՎԻԴԵՈ
Ամերիաբանկի փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) վարկային պորտֆելը 2023թ-ին ավելացել է ավելի քան 30%-ով՝ 31.12.2023թ-ի դրությամբ կազմելով 222,6 մլրդ ՀՀ դրամ