ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ազգային ժողովն այսօր` սեպտեմբերի 14–ին սկսել է իր աշնանային նստաշրջանը։
Օրակարգում է քննարկման համար պարտադիր 40 հարց, 26 հարց, որոնք դրական եզրակացություն են ստաացել պրոֆիլային հանձնաժողովներում կայացած քննարկումների արդյունքում։
Օրակարգում ներառված են «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերը և մի շարք այլ հարցեր։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում