Մարտունիում հյուծված վիճակում հայտնաբերվել է Կարմիր գրքում ներառված հազվագյուտ տեսակի սև անգղ (ՖՈՏՈ)

30.10.2023, 13:14
Անգղը ներառված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում․ ՖՈՏՈ
Մարտունիում հյուծված վիճակում հայտնաբերվել է Կարմիր գրքում ներառված հազվագյուտ տեսակի սև անգղ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունքի մարզի Մարտունի բնակավայրում նկատվել է հյուծված գիշատիչ թռչուն, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

ԲԸՏՄ Գեղարքունիքի տեսուչները պարզել են, որ թռչունը հանդիսանում է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում ընդգրկված հազվագյուտ տեսակի սև անգղի առանձնյակ (լատ.՝Aegypius monachus), որն անմիջապես տեղափոխվել է Երևան՝ կենդանիների և թռչունների համար նախատեսված վերականգնողական կենտրոն:

Գիշատիչ թռչնի արտաքին զննությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել, իրականացվում են լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ և բուժում:–0–

 - рис.1